«Դիտում եմ քաղաքական բանավեճերն ու հասկանում` ոչինչ չի փոխվել մեզանում»․ Դավիթ Մշեցի

Գրող Դավիթ Մշեցին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Սպասվող ընտրություններին ընդառաջ։ Դիտում եմ քաղաքական բանավեճերն ու հասկանում՝ ոչինչ չի փոխվել ու չի փոխվի մեզանում, քանզի երբ /էլիտաներն/ են այսքան մերկ ու թշվառ, ժողովրդից ակնկալել բարձր իմացականություն, քաղաքակրթական ու արիական կեցվածք, դա նույնն է, ինչ կտրած գլխի վրայից աչք հանես...
Մայրամուտի դեմ մենք չուսանեցինք
լռել տագնապով
ու կշռել վաղվա արհավիրքները՝
մեր գլխին կախված․․․
Գիշերաժամին՝ փոքրիկ կրքերի
ճենճում տապակված,
մենք չզորեցինք նկատել շքեղ
դարպասներից ներս
գտնվող խղճուկ հյուղակը չարի․․․
Սոսկումով լեցուն դիմալույսի մեջ՝
չահազանգեցինք ինքնակոչ հյուրի
ներխուժման բոթը․
թմրություններ կան,
որոնք տևում են հազարամյակներ
ու չեն սթափվում,
եթե աքցանով եղունգն էլ հանես
ու․․․ բիբը աչքի․․․
Դավիթ Մշեցի»։

«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
3620:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
4420:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
3520:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
5319:54
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց
4919:36
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացնում են վանդալիզմի հետքերը
7619:18
Լայնածավալ խափանումներ՝ Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի աշխատանքներում
5319:06
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
3918:54