«Առաջարկում եմ Նորատուսից մինչև Արտանիշի թերակղզի մի կամուրջ-գլուխգործոց կառուցենք». Նիկոլ Փաշինյան

Գավառում իր ելույթի ժամանակ վարչապետ, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առաջարկում եմ, դուք էլ մտածեք, որ Նորատուսից մինչև Արտանիշի թերակղզի մի կամուրջ-գլուխգործոց կառուցենք, որը կլինի Հայաստանի անկախության, պետականության, զարգացման, ինժեներական, շինարարական և ընդհանրապես մտքի խորհրդանիշը: Դա պետք է լինի մի մեծ սիմվոլ, որը կերևա երկնքից, որը կերևա հարավից, որը կերևա հյուսիսից, որը կերևա արևելքից, որը կերևա արևմուտքից: Կխորհրդանշի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, բարեկեցությունը, ինժեներական, շինարարական, ստեղծագործական գլուխգործոց կլինի: Գեղարքունիքի մեր բնակիչներ, մտածեք այդ մասին, դա 1-2 տարվա ընթացքում չի լինի կառուցել, այնտեղ 6 կմ կամուրջ է պետք կառուցել: Բայց լավագույն տեղը, որտեղ Հայաստանն աշխարհին ճանաչելի կլինի, Սևանա լիճն է»:

«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
6700:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
59Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
71Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
69Երեկ, 21:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
62Երեկ, 20:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
73Երեկ, 20:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
55Երեկ, 20:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
73Երեկ, 19:54