«Վճռորոշ պահ է՝ թողնելու ենք, որ ՀՀ մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ մեր վերջին հողը պահելու ենք հայկական»․ Նարեկ Կարապետյան

«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․․․ Թողնելու ենք, որ Հայաստան մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին հողը՝ հայկական»,- այս մասին այսօր հրավիրված մեծ հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար, իսկ ով ցանկանում է հայկական վերջին հողը՝ մեր հայրենիքի 10 տոկոսը պահպանել հայկական և ուժեղացնել, կարող է քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի համար»,- նշեց Կարապետյանը։ Նա նաև ցույց տվեց մի փաստաթուղթ՝ նշելով․ «Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է «Արևմտյան Ադրբեջան» պետության՝ Ադրբեջանի կողմից տպված կոնցեպտից, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու ՀՀ վերադարձի համար։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է․․․»։ Նարեկ Կարապետյանը պատռեց «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը՝ ընդգծելով․ «Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին
721:06
«Վճռորոշ պահ է՝ թողնելու ենք, որ ՀՀ մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ մեր վերջին հողը պահելու ենք հայկական»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2420:54
«Սա ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու պատմական հնարավորություն է»․ Արա Պողոսյան
5420:07
«Չկա Նիկոլը՝ չկա պրոբլեմ․ ազատվենք Ալիևի մարզպետից»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
4819:54
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13119:36
«Մեր հակազդեցությունը պետք է լինի Ադրբեջանի ամենամարտունակ զենքը՝ Փաշինյանին չեզոքացնելը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5119:30
«Մենք դեմն առնելու ենք, որ չբացվի մեր երկրի դուռը, և այն մնա հայկական»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3919:18
«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4819:06