Ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջ․ նոր մանրամասներ
![]() 233 Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 19:30 «ԱրմԼուր»-ը հայտնում է․ «Փետրվարի 16-ին Զովունիում հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դերասանուհու որդու դեպքը սկսել է չնչին նկատողությունից։ Դերասանուհու որդին՝ Ռուբենը, մի քանի ընկերների հետ գնացել է Զովունիում գտնվող սննդի կետ ընդմիջման, որտեղ նկատել են, որ սննդի կետում գտնվող անձանցից մեկը մի տարեց տղամարդու ծաղրանքի է ենթարկում։ Նկատողություն են արել թե, ինչու եք նման կերպ խոսում տղամարդու հետ, ինչից սկսվել է թեժ լեզվակռիվ, հայհոյանքներ, որից հետո ծեծի են ենթարկել Արմեն Զաքարյանին։ Արդյունքում Զաքարյանը վերցնում է զենքն ու իրեն ծեծի ենթարկող անձանց փորձում սաստել, և հնչում է կրակոց։ «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից վիրավորում է ստանում դերասանուհու որդին՝ Ռուբենը։ Պարզվում է, որ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Զաքարյանը, ով փորձել էր փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։ Նա ձերբակալվել էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել էր իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։ Դեպքից երեք օր անց՝ փետրվարի 19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, 31-ամյա Ռուբեն Գ.-ն մահացել է։ Արմեն Զաքարյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է»։ |

«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
17402:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
12800:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
20700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
252Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
186Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
145Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
180Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
228Երեկ, 21:21
