«Հունվարյան անկարգությունների ժամանակ զոհվել է մոտ 400 զինծառայող»․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հունվարյան անկարգությունների ժամանակ զոհվել է մոտ 400 զինծառայող։ Նա նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե զոհվել է 32000 ցուցարար։
«Ասում են, որ Իրանը չարիքի և ահաբեկչության օջախ է։ Արդյոք մենք ահաբեկիչներ ենք։ Արդյոք մենք սպանում ենք մարդկանց: Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Իրանը կազմակերպել է 32 հազար մարդու զանգվածային սպանություն։ Մենք զանգվածային սպանություններ ենք կազմակերպե՞լ։ Մենք ներկայացրել ենք վիճակագրությունը և նույնիսկ նրանց անձնագրերի համարները, ում մասին խոսել ենք: Ով պնդում է, որ թվերն ավելի շատ են, թող ապացուցի։ Բացի այդ, հայտարարված տվյալներից ավելի քան 2000 մարդ անմեղ զոհեր են, 300-400-ը՝ զինծառայողներ, որոնք պաշտպանել են իրավակարգը», - ասել է նա։
Հունվարի վերջին Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
49Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
73Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
70Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
130Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
96Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
104Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
87Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
121Երեկ, 18:36