«Ապահովագրության համակարգի ներդրումը նախընտրական ռեյտինգը չբարձրացրեց․ անցնում ենք հաջորդ գործողությանը»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ,
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակների դեպքում բարձրացումն ավելի փոքր կլինի»։
Խնդրում եմ լինել ուշադիր․ խոսքը ոչ թե պարտադիր 10 000 դրամ բարձրացման, այլ մինչև 10 000 դրամ բարձրացման մասին է։
Հաջորդիվ վարչապետը փորձում է բացատրել, թե ինչու է այս որոշումը կայացվում հենց հիմա և այն կապում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ, որը ներդրվել է հունվարի 1-ից։ Մեջբերում եմ․
«Որոշակի լարվածություն կար, քանի որ կանխատեսելիության հարց կար՝ արդյոք մեր հաշվարկները որքանով են համապատասխանում իրականությանը և արդյոք բյուջետային հատկացումները կբավարարեն առաջացած կարիքները։ Սակայն հունվար և փետրվար ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումները, այնուամենայնիվ, ճիշտ են եղել»։
Այստեղ բանալին «այնուամենայնիվ» բառն է։
Թարգմանեմ սա մեկ նախադասությամբ․
առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի քաոսային ներդրումը մեր նախընտրական ռեյտինգը չբարձրացրեց, ուստի անցնում ենք հաջորդ գործողությանը։
Հ.Գ. Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, սոցիալական չէ․ դա քարոզչություն է՝ պետական բյուջեի հաշվին։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
49Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
73Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
70Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
130Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
96Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
104Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
87Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
121Երեկ, 18:36