«Հաստատում է, որ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են»․ Քրիստինե Վարդանյան
![]() 169 Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ., 16:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատում է, որ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են» գրառմամբ։ Տեսանյութում անդարդառնալով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն խոսքին, թե՝ «այն մարդիկ, ովքեր վախենում են, որ իրենց ձայնագրում են, ուրեմն մի տեղ մի բան անում են չէ՞», մասնավորապես ասում է․ «Իշխող ուժի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն ուղիղ հաստատում է, որ այո, իշխող ուժի հրամանով տեղի է ունենում քաղաքացիների գաղտնալսում, երևի նաև հետևում են քաղաքացիներից շատերին։ Իշխանության ներկայացուցիչը ոչ միայն չի հերքում նման պրակտիկայի առկայությունը՝ ավելին, արդարացնում է այդպիսի գործելաոճը, ուղիղ համարյա հայտարարելով, որ լավ ենք անում՝ հետևում ենք, ի՞նչ խնդիր կա, եթե սխալ բան չեք արել, ինչո՞ւ եք վախենում։ Հիշեցնեմ, որ նման գործելաոճն ուղիղ հակասում է ՀՀ օրենքներին» Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |

«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
7900:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11800:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
153Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
153Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
126Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
163Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
182Երեկ, 21:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
162Երեկ, 20:57
