«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան
![]() 71 Այսօր, 15:24 «Մեզ համար էլ է անհասկանալի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե թե ինչու վրացական կողմն արդեն մի քանի օր է՝ թույլ չի տալիս Հայաստան հասնել ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատած բեռնատարների հայ վարորդներին։ «Գիտեք՝ մի քանի օր առաջ ՀՀ-ում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը։ Նա նշեց, որ դա իրենց գերատեսչության հետ կապ չունի, Վրաստանի ֆինանսական ոստիկանության հետ է կապված, որը ենթարկվում է Վրաստանի ֆինանսների նախարարությանը։ Ըստ վրացական կողմի՝ ֆինանսական ոստիկանությունը ինչ-որ ռիսկեր է տեսնում ինչ-որ ապրանքերի հետ կապված։ Ես խնդրել եմ պարզաբանել՝ ինչ ռիսկերի մասին է խոսքը․․․ Մինչև հիմա պատասխան չենք ստացել, թե ինչ են արել մեր տնտեսվարողները, որի պատճառով այդ մեքենաները կանգնած են»,- ասաց նախարարը։ Հիշեցնենք՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդներն ահազանգել են այն մասին, որ ՌԴ-ից Վրաստան մուտք գործելուց հետո իրենց տեղաշարժն անհասկանալի պատճառներով խոչընդոտվում է վրացի սահմանապահների կողմից։ |

«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
3316:06
«Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը զանգել, սպառնում է ոստիկանությամբ»․ Աղվան Արշակյան
7615:48
«Թուրքիան չի ծրագրում մտնել Իրան՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում»․ Թուրքիայի ՊՆ
10715:24
«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
5915:24
«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան
7414:54
«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
18513:06
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
10512:54
«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11612:42
