Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Ադրբեջանն իր ողջ ռեսուրսն ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանն իր ողջ ռեսուրսն ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար»․ Տիգրան Աբրահամյան
128
Այսօր, 16:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ադրբեջանի նախագահը, օգտվելով առիթից, Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ։
Ավելին, Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։
Չգիտեմ, թե էլ ինչպես Ադրբեջանը պետք է հայտնի իր՝ ՀՀ-ի ու հայերի նկատմամբ ունեցած ատելության, թշնամության կամ տհաճ վերաբերմունքի մասին, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ուր է փաշինյանական իշխանությունը հրում Հայաստանը։
Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում և ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու և ագրեսիան ամբողջացնելու համար»։