Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ի՞նչ են մտածում մեր իշխանական շրջմոլիկները»․ Արեգ Սավգուլյան

«Ի՞նչ են մտածում մեր իշխանական շրջմոլիկները»․ Արեգ Սավգուլյան
124
Այսօր, 17:36

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր ժիրինովսկին, որը բազմիցս կանխատեսել էր Իսրայել-Իրան հակամարտությունը, մի ուշագրավ սցենար էր դիտարկում այդ համատեքստում։ «(Պատերազմի) արդյունքում միլիոնավոր փախստականներ կշարժվեն հյուսիս, մենք (Ռուսաստանը) կփակենք սահմանը, կսկսվի արյունոտ բախում, և Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կփլուզվեն»։ Կանխատեսել էր նաև նավթի գների թռիչքը և աշխարահաքաղաքական այլ դիրքավորումներ, բայց շատ չխորանանք։
Մեր ազգային անվտանգության հայեցակարգում արդյո՞ք կա այն մոտեցումը, թե որոնք են լինելու պաշտոնական Երևանի քայլերը, եթե սկսվի մեր ազգաբնակչությանը քանակապես գերազանցող տասնյակ միլիոնավոր փախստականների հոսքը դեպի Հայաստան։
Մենք ականատես եղանք, թե ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ժամանակ քանի տասնյակ հազար ռուսներ կարճ ժամանակամիջոցում հայտնվեցին Երևանում և ՀՀ մարզերում։ Անգամ շատերը ժամանման առաջին օրերին դուրսն էին քնում ոչ միայն ֆինանսի, այլ փաստացի տեղ չգտնելու պատճառով (անձամբ եմ տեսել Խանջյան փողոցին կից այգում)։ Սա դեռ ցիվիլ բնույթ էր կրում։
Իսկ ի՞նչ են մտածում մեր իշխանական շրջմոլիկները, եթե մի քանի միլիոն իրանցի (ազգությամբ ադրբեջանցի, քուրդ և պարսիկ) հատեն մեր սահմանը և հաստատվեն Հայաստանում։ Բայց պետք չէ մտահոգվել, ինչպես ասվում էր Ալադինի մասին հին ֆիլմում՝ «В Багдаде всё спакойно, спакойно, спакойно»»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան