«Ահավոր նեղվեցի, երբ տեսա, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում մեծ է». Նիկոլ Փաշինյան

«Հայտնի 10 հազար դրամի պատմությունը եղել է մեր նախընտրական ծրագրի մեջ: 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ է ծագել էդ 10 հազար դրամը»,- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ կենսաթոշակների բարձրացման թեմայով քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այդ ընկալման մեջ էական դերակատարում է ունեցել այն, որ երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել է, տեսել է, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը շատ մեծ է: «Ես դրանից ահավոր նեղվել եմ: Շատ լավ, էլի ամենայն հարգանքով, ես էլ եմ ծխել, հայրս էլ էր մինչև վերջ ծխում, չէի կարում ոչ մի բան անեի, որ չծխի: Եվ այդ ժամանակ՝ 2025-ին, ասում էի՝ լավ, 10 հազար դրամ հիմա պիտի ավելացնենք, որ գանք, միջին սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք: Ասում էի՝ լավ, 10 հազարը տանք ֆորմալ, գնան մեր թոշակառուները ծխախոտ առնեն և դրա ավելի շատ օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան: Դրա համար մենք ասացինք՝ եկեք այս փուլում 10 հազարն ուղղորդենք առողջության վրա, որպեսզի ասենք՝ սիրելի՛ թոշակառուներ, մենք ձեր 10 հազար դրամը ավելացնում ենք, բայց մենք ձեր փոխարեն ուղղում ենք առողջապահություն: Մենք ճիշտ ենք վարվել: Հետո փետրվարին վիճկոմն արձանագրեց, որ 2025-ի տնտեսական աճը եղել է ոչ թե 5.1, այլ 7.1 տոկոս: Քանի որ կանխատեսվածից ավել էր աճը և ասել են, որ դա մոտավորապես 100 մլրդ դրամ է, ասել եմ, որ 10 հազար դրամով կավելացնենք թոշակը, որի արդյունքում կավելանա նաև հետվճարը»,- նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերին ԱԺ իր ելույթում վարչապետն ասել էր. «Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ...»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
171Երեկ, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
50013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
75911.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81409.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
79709.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
98506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
103405.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
228904.11.2026, 23:31