«Որտե՞ղ են ուզում մեզ «քցել»»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որտե՞ղ են ուզում մեզ «քցել»:
Վերջերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց «հերոս-հարկատուների» աշխատավարձերից որոշակի գումար գանձել, խոստանալով այն ուղղել առողջության համընդհանուր ապահովագրությանը: Ըստ էության, վատ ծրագիր չէ: Սակայն, խնդիրն այն է, թե ով է այն իրականացնում: Իսկ ճանաչելով ծրագրի «իրականացնողներին», տրամաբանող մարդկանց մոտ հարց է առաջանում՝ որտե՞ղ են ուզում մեզ «քցել»: Կարծես հասկացա, թե որտեղ: Փորձեմ բացատրել շատ որոշակի օրինակով:
ՀՀ քաղաքացին ունի հաշմանդամության խումբ: Քոչարյան Ռոբերտի և Սարգսյան Սերժի «արյունալի» ռեժիմների օրոք այդ քաղաքացին պոլիկլինիկայից վերցնում էր ուղեգիր, գնում էր բժշկական կենտրոն և առանց խնդրի՝ ԱՆՎՃԱՐ (պետպատվերով) սպասարկվում էր: Այժմ այդ նույն քաղաքացին «առողջության համընդհանուր ապահովագրության» շահառու է: Վերջինս այնպես, ինչպես նախկինում վերցնում է ուղեգիրը, սակայն ... չի սպասարկվում: Շենգավիթ Բժշկական Կենտրոնում, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում լսել չեն ցանկանում «պետպատվերի» մասին՝ «մենք պետպավերով չենք սպասարկում և վերջ»: Նախկին 8-րդ հիվանդանոցում՝ Երևան Բժշկագիտական կենտրոնում իրենք էլ չգիտեն սպասարկո՞ւմ են, թե՞ չեն սպասարկում: Սկզբից ասում են, որ սպասարկում են, իսկ կես ժամ անց «պարզվում է»՝ չեն սպասարկում: «Աստղիկ» ԲԿ-ում լսելով «պետպատվերի» մասին, շտապում են տեղեկացնել, որ իրենց մոտ «համավճար է»: ՀՀ առողջապահության նախարարությունն իրավիճակին չի տիրապետում: Նախարարությունից «պարզաբանում են», որ «Շենգավիթ» ԲԿ-ն իբր ինչ-որ «կոդեր» չունի և հորդորում են գնալ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Վերջինս կրկին չի ընդունում: Նախարարությունը բացատրություն չունի: «Կոդերի» մասին հեքիաթը փուչիկի նման պայթում է: Սակայն, ուշադրություն դարձրեք «Աստղիկ» ԲԿ-ի դիրքորոշմանը, այն է՝ ՀԱՄԱՎՃԱՐ: Հենց սա է մեզ «քցելու» բանալի բառը: Համոզված եմ՝ շուտով բոլոր ԲԿ-ները կսկսեն գործել համավճարի սկզբունքով: Իսկ մինչ այդ, վստահ եմ՝ կթանկացնեն ծառայությունների արժեքը: Օրինակ՝ այժմ ծառայությունն արժի 100 000 ՀՀ դրամ: Այդ ծառայության արժեքը կդառնա 200 000 ՀՀ դրամ: Կիրառելով «համավճարի» սկզբունքը, ուղեգրով քաղաքացուն կսպասարկեն 100 000 ՀՀ դրամով, այսինքն՝ ԲԿ-ում գործող իրական գնով:
Կարծում եմ՝ այսպիսի աճպարարություն են պատրաստել մեզ համար:
Կարծում եմ՝ հենց այստեղ են ուզում մեզ «քցել»»:

Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել
36325.05.2026, 19:18
«Տարվա կեսին չհասած՝ դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել»»․ Անուշ Պողոսյան
38725.05.2026, 13:24
Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի․ «Հրապարակ»
48323.05.2026, 09:12
«Էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ունի որոշակի վտանգներ»․ ՀՀ ԱՆ
57121.05.2026, 00:30
ԱՀԿ-ն գրանցել է Էբոլայով հիվանդացության ավելի քան 500 ենթադրվող դեպք և 130 մահ
201219.05.2026, 18:13
«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ
84116.05.2026, 02:06
«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է
90115.05.2026, 00:06
ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը պարում է Արաբկիրում (տեսանյութ)
95113.05.2026, 22:30