«Եթե մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին 2018, 2019 կամ 2020թ․ էին, այսօր ՀՀ չէր լինի»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ԱԺ-ում միացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկի ձայնագրությունը, որտեղ նշվում է. «Կաևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ․․․ Եթե միջազգային երաշխավորներ չլինեն, հնարավոր է խաղաղության պյմանագիր ստորագրել, և դրանից, ասենք, 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվի, սա ամենևին էլ չափազանցություն չի»։
Պատգամավորը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ, այս հարցում էլ եք տեսակետ փոխե՞լ։ Երբ այս հարցազրույցն էիք տալիս, այդ ժամանա՞կ էիք ստում․․․, թե՞ հիմա, երբ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, այն էլ այս աշխարհաքաղաքական պայմաններում»։
Փաշինյանն ի պատասխան նշեց․ «․․․Չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի և տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ, որովհետև, օրինակ, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա, և մոտավորապես 50 տարի պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերքվի։ Հիմա ոչ մեկ չի գնացել և Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը և մյուս դափնիները չի վերցրել։ Ինչո՞ւ, որովհետև իմացությունը ճանապարհ է, մի այդպիսի ասացվածք կա՝ տգետ է նա, ով չի փոխվում։ Եթե աշխարհի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին էին 2018, 2019 կամ 2020 թվականին, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։
Այս տեմպով որ գնաք, դուք հասնելու եք երրորդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք՝ բա դու երրորդ դասարանում այսպես ես գրել։ Այն ժամանա՞կ էիր դու ստում, թե՞ հիմա։ Ձեր պրոբլեմն այդտեղ է։ Դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում»։

«Կարապետյանը չի պարտվել, այսինքն՝ Փաշինյանը չի հաղթել․ համբերենք, ճտերն աշնանն են հաշվում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2920:42
«Մենք Արևմուտքի աջակցությունը հիմա էլ ունենք․ Արևմուտքին ձեռնտու չէ թրքացած Հայաստանը»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3920:36
«Փաշինյանը չարիք է, ովքեր աջակցում են նրան, ուրեմն աջակցում են մեր երկրի կործանմանը»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3720:30
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է
4520:18
«Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ»․ Իրինա Յոլյան
4720:06
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը»․ Մայր Աթոռ
4619:48
«Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում». #Коммерсант
8119:42
«Միջազգային իրավունքն ու միջազգային դատարանների որոշումները կորցրել են իրենց ուժը»․ Էրդողան
10719:37