Ցուցակի զտումները շարունակվում են. «Հրապարակ»
![]() 180 Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ ներկուսակցական ընտրությունների շուրջ «ռազբիրատները» շարունակվում են․ բացահայտված զեղծարարներից մեկն էլ առաջին փուլի արդյունքներով 50-րդ համարը զբաղեցրած Հայկ Ավագյանն է՝ 289 ձայնով։ Չնայած Ավագյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դուրս են մնացել 50-յակից ու փոխարինվել կանանցով, որպեսզի լրացվի կանանց պարտադիր քվոտան, սակայն կուսակցության վարչությունում քննարկվել են Հայկ Ավագյանի ստացած ձայները: Կուսակցությունը դրանք խնդրահարույց է համարել, և կարծում են, որ այն ուղղորդված քվեարկության արդյունք է։ Հայկ Ավագյանը Վայքի տարածքային կառույցի անդամ է, և եթե կասկածները փարատվեն, ապա նա եւս կհետեւի Կարեն Գրիգորյանին և դուրս կմղվի ցուցակից։ Նախօրեին գրել էինք, որ նախկին պատգամավոր, Վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանին հեռացրել են 50-ից, քանի որ պարզել են, որ նա հեռախոսով ուղղորդել է պատվիրակներին․ զանգել, խնդրել է, որ իրեն քվե տան»: |

«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3710:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7310:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9110:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
13509:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
14509:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
11809:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
12508:54
