Մրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տները

Բնակարանային գողության դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներն այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս են եղել ու կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն հայտնաբերել են թալանված։ Տեղում պարզվել է, որ ոչ միայն այդ մի տունն են թալանել, այլ ևս մեկ տուն․ ընտանիքը նույնպես մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության։ Պարզվել է, որ տուն են մտել եվրոպատուհանը բացելու միջոցով և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար՝ տուժողին պատճառելով մոտ 35 հազար դոլարի վնաս։ Հանցագործը կամ հանցագործները նույն գյուղում նույն օրը թալանել են նաև տուժած ընտանիքի պապիկի տունը, այնտեղից նույնպես տարել են խոշոր չափի գումար։ Այդ տանը նույնպես քննչական գործողություններ են կատարվել և նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեկ՝ մարտի 8-ին, Գ․ Շամշյանի հետ զրույցում ընտանիքի անդամներն ասել են. «Ինչպե՞ս կարելի է 5 ամիս շարունակ չբացահայտել գողության դեպքը, մինչդեռ ամբողջ Հայաստանը գիտի, որ ամեն մետրի վրա տեսախցիկներ կան։ Իսկ ինչ են անում քրեական հետախույզները, մի՞թե այդքան թուլացել են, որ նույնիսկ օպերատիվ ճանապարհներով չեն կարողանում գտնել տականքներին։ Բայց ոչ, վստահ ենք, որ տներ մտնողները լավ իմացել են, որ այդ օրը մենք մասնակցում ենք մեր հարազատի հարսանեկան արարողությանը և տանը մարդ չկա»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
4912:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7011:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15300:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
167Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
389Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
220Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
395Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
157Երեկ, 15:30