Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
65
Այսօր, 00:30

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, «SCANIA» մակնիշի բեռնատարը Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտ կամրջի տակով անցնելիս, բախվել է կամրջի բետոնե ծածկին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ բախումից հետո կոնտեյները բեռնատարի վրայից պոկվել և հայտնվել է ճանապարհին։
Դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն տեղում վարորդը, ով ազգությամբ վրացի է, հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ վնասվածքներ չի ստացել։