Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա

Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
78
Այսօր, 19:00

Ադրբեջանցի տրակտորիստ Իսկենդեր Ադիլ օղլու Իսմայիլովը, ծնված 1984 թվականին, վիրավորվել է բռնազավթված Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մոտ տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով, հոսպիտալացվել է Ֆիզուլիի շրջանի կենտրոնական հիվանդանոց, հաղորդում է TƏBİB-ը։

Նրա մոտ ախտորոշվել է ձախ նախաբազկի ստորին երրորդի վնասվածքային անդամահատում, ձախ նախաբազկի տեղահանված կոտրվածք, ձախ սրունքի ստորին երրորդի տեղահանված կոտրվածք, ձախ ստորին վերջույթի հոդախախտում և մարմնի տարբեր մասերի քերծվածքներ։

Հիվանդը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վիրահատվել։