«Սպանության հետ կապ չունեմ. մեղադրանքը չեմ ընդունում». Գևորգ Հարությունյան
![]() 295 Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 17:06 «Շատ մանրամասներ այս նիստին դեռ չեմ բարձրաձայնի, բայց հայտարարությունս այն է, որ սպանությունների հետ ես կապ չունեմ: Ասեմ խի. ամեն ինչը արել եմ վախից ելնելով, էսքան ամիս էլ անցել ա, չեմ ուզում մեղքի տակ մտնել»,- Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին ասել է մեղադրյալ Գևորգ Հարությունյանը: Նա հավելել է. «Մեղադրանքը չեմ ընդունում: Մանրամասները մյուս դատական նիստերին կբարձրաձայնեմ»: Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը: Նրա հետ սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն էր ու դեպքի պահին նրա հետ էր: Գործով մեղադրյալներն են Գևորգ Հարությունյանն ու Նարեկ Օհանյանը: Գևորգ Հարությունյանը սկզբում խոստովանել էր, որ ինքն է կատարել սպանությունը: |

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին
11700:30
«Ցույց տանք լուսավորը, ազգայինը, որ մարդիկ տարբերեն խավարը՝ ազգի քաղաքակրթության «քյաբաբացումը»»․ Վահե Սարգսյան
12400:06
«Դեբեդ գետի կամուրջն անմխիթար վիճակում է, ոչինչ չի ձեռնարկվում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
124Երեկ, 23:12
«Ամիրյան փողոցը՝ հիմա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
203Երեկ, 22:30
«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
208Երեկ, 19:48
Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին
259Երեկ, 19:24
«Էմոցիոնալ ինտելեկտն ի՞նչ է, ես դեռ չգիտեմ դա ինչ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
179Երեկ, 19:12
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել
201Երեկ, 18:36
