«Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը»․ Մայր Աթոռ
![]() 257 Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 20:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը»: Աղբյուրը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ |

«Ճիշտը մարդկանց ազնվորեն ասելն է, որ առաջիկայում Ալիևը նոր պահանջներ է դնելու»․ Վահե Հովհաննիսյան
14003:06
«Այս ընտրությունները ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմության ռեբրենդինգի մասին են»․ Գոռ Մադոյան
17301:06
«Ընդդիմադիրները թող հայտարարեն, որ եթե Նիկոլը դառնա վարչապետ, չեն վերցնի մանդատները»․ Արգիշտի Կիվիրյան
14200:36
Իրանի պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ (տեսանյութ)
19700:21
«Ինչո՞ւ է ՀՀ-ի դիմակայունության շեմն այսքան իջեցվել»․ Վարդան Ոսկանյան
17500:06
«Ընդդիմադիր ուժերը պետք է վերլուծեն վերջին 6 տարիների իրադարձությունները»․ Հարութ Ուլոյան
155Երեկ, 23:24
«Եթե Քոչարյանը չի դառնալու վարչապետ, հանուն ինչի՞ են գնում ընդդիմադիր ձայները փոշիացնելու»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
268Երեկ, 23:06
«Փաշինյանն իր կառավարման 8 տարիների ընթացքում համաներում չի արել»․ Ոսկան Սարգսյան
192Երեկ, 22:36
