«Հանցագործությունը հասկանալու համար պետք չէ լինես մասնագետ»․ Էդուարդ Հայրումյան

«Երբ տեսում ես, որ փողոցում ինչ-որ մեկը դանակով մարդ է խփում, պետք չէ լինես քրեական ոստիկանության մասնագետ, որ հասկանաս՝ դա հանցագործություն է։ Երբ տեսնում ես, որ մեքենան կարմիր լույսի տակով է անցնում, պետք չէ լինես պարեկային տեսուչ հասկանալու համար՝ այստեղ տեղի է ունենում խախտում։ Ասելս այն է, որ հանցագործությունը հասկանալու համար պետք չէ լինես մասնագետ։ Ապօրինությունները, որոնք ես բացահայտել եմ այս տարիների ընթացքում, մի քանիսի մասով կա հարուցված քրեական գործ, վարչական վարույթ»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը՝ արձագանքելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հայտարարությանը։ «Ո՞վ է հատել Նաիրի հիվանդանոցի տարածքի ծառերը․ հատել են կանաչապատման աշխատակիցները՝ կանաչապատման համազգեստով, կանաչապատման դռուժբայով, ծառերի փայտը լցվել է կանաչապատման բեռնատարների մեջ։ Եթե մի բանը ուղիղ եթերով, տեսանյութով կա, ո՞նց կարելի է հերքել»,- հավելել է ակտիվիստը։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
3416:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
5815:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
8115:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
18814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11412:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11812:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24011:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30