«Ունենք մի քանի կեղծարարներ․ մեկն ավագանու անդամ է, մյուսն իրեն բլոգեր է անվանում»․ Արմեն Բեգոյան

«Մենք ունենք մի քանի կեղծարարներ, մեկն ավագանու անդամ տիկին Վարդանյանն է։ Ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, գտել է մի 20-30 մետրանոց հատված, որտեղ ծառեր չկան, ամբողջ տեսանյութն այն անկյան տակ է նկարված, որ Ամիրայն փողոցում որևիցե ծառ չի երևում և բղավում, գոռում-գոչում է, որ Ամիրյանում ամբողջ ծառերը կտրված են»,- ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանի՝ Ամիրյան փողոցում կատարված ծառահատումների մասին հրապարակմանը։ «Ամիրյան փողոցի բնակիչները շատ գոհ էին, ավելին, այն ծառերը, որոնք մենք համարում էինք, որ դեռևս կարող են մի 5 տարի մնալ, բնակիչները խնդրում էինք դրանք էլ փոխարինել»,- հավելեց Բեգոյանը։
Անդրադառնալով Պռոշյան-Պարոնյան հատվածում կատարված ծառահատումների մասին հրապարակումներին՝ պաշտոնյան նշեց․ «Ունենք մեկ կեղծարար ևս, ով իրեն բլոգեր է անվանում։ Էդ բլոգերը եկել, մտել է մի տարածք, որտեղ հատվել են սեփական տարածքում գտնվող ծառեր։ Նույնիսկ հատելուց առաջ ես այստեղ եմ եղել, սեփականատերը խորհրդատվություն է հարցրել․ հատվել է փտած բարդի, 2 հիվանդ թեղի։ Մինչև պրոֆեսորություն անելը և իրենց ոլորտի գիտնականների տեղ դնելը, պետք է նախ հասկանալ՝ հիվանդանոցին հարող տարածքներում ինչպիսի ծառատեսակները պետք է տնկել»։

Ուժգին անձրև և կարկուտ՝ Լոռու մարզում (տեսանյութ)
26427.08.2026, 17:36
Գորշ արջը՝ Խոսրովի անտառում (տեսանյութ)
34626.08.2026, 20:30
«Տաքացման հետևանքով հազարավոր կետեր են հասել Գրենլանդիայի ափեր». Լևոն Ազիզյան
39626.08.2026, 10:42
Աշխարհի ամենաերկար քարացած ծառը գտնվում է Թաիլանդում (տեսանյութ)
80526.08.2026, 00:48
«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
87619.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
97018.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
98017.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
106616.08.2026, 23:30