Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Իրանը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն անվտանգության հովանոց չի ապահովում իր դաշնակիցների համար»․ Անդրանիկ Թևանյան

«Իրանը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն անվտանգության հովանոց չի ապահովում իր դաշնակիցների համար»․ Անդրանիկ Թևանյան
75
Այսօր, 16:30

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանական դասեր Հայաստանի համար.
Հարվածելով ԱՄՆ դաշնակից արաբական երկրների քաղաքացիական համակարգերին՝ Իրանն ամբողջ աշխարհին ու մասնավորապես Հայաստանին ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներն անվտանգության հովանոց չի ապահովում իր դաշնակիցների համար: Առավելևս այդ անվտանգությունը չի ապահովվում այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնապես է հայտարարում, որ ինքն անվտանգության երաշխավոր չէ (ինչպես որ Հայաստանի դեպքում է ասվել): Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, թե, իբր, TRIPP-ը անվտանգության երաշխիք է Հայաստանի համար, դատարկաբանություն են:
Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք, ինչը ենթադրում է
-պրոֆեսիոնալիզմի հենքի վրա հայկական բանակի վերականգնում,
-բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և խորացում,
-հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ-երաշխավորի ինստիտուտի առկայություն,
-Հայաստանը գերտերությունների միջև բախման թատերաբեմի վերածման սցենարի բացառում,
-Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում կոմունիկացիոն խաչմերուկի կառուցում և իրական ապաշրջափակման ապահովում:
Այս ամենի համար կարևոր նախապայման է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը:
Պատերազմի ու պարտության խորհրդանիշ հանդիսացող օրվա իշխանության տեղը պատմության աղբանոցում է»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան