«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունները հերթական անգամ ներկայացնում են նախկինների թալանի վերադարձի թվերը՝ այս անգամ 773 մլն դոլարի գույք ու դրամական միջոցներ, որոնք վերադարձվել են 8 տարվա ընթացքում։
Մի կողմ թողնենք այն, որ վերադարձվածի ճնշող մասն անշարժ գույք է, և այդ գույքերը փաստացի պետական բյուջեի վրա զրոյական ազդեցություն ունեն, և փորձենք հասկանալ, թե ի վերջո որքան էին թալանել նախկինները։
1998–2017թթ․ պետական բյուջեների հանրագումարը կազմել է մոտ 39 մլրդ դոլար, իսկ այսօրվա արժեքով՝ մոտ 170 մլրդ դոլար։ Այսինքն՝ վերադարձված գույքն ու գումարը կազմում են նախկինների կառավարման 20 տարվա բյուջեների ընդամենը 0.5%-ը։
Երբ տեսնում ենք, թե նախկին պաշտոնյաներն ինչպես են զարգացնում իրենց բիզնեսները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք և վայելում կյանքը, ապա հասկանալի է դառնում, որ թալանի վերադարձը ոչ թե իրականություն է, այլ հերթական չկատարված խոստում։
Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
187Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
548Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
24312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
23512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
22112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
49711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
73711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25411.08.2026, 16:54