Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ձերը «ասեք, չանենքն է»». Մեսրոպ Մանուկյան

«Ձերը «ասեք, չանենքն է»». Մեսրոպ Մանուկյան
68
Այսօր, 12:18

«Պարոն Ավինյան, որ ասում եք՝ մեր ձևով անում ենք, ձերը ձեր ձևով չի, ձերը ասենք, չանենքն ա: Նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին ասել ու խաբել եք, ՔՊ-ականներ»,- Երևանի ավագանու նիստում իր ելույթում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի բուկլետից կարդալով որոշ խոստւմներ. «Ասել եք՝ մինչև 2025 թվականը կառուցելու ենք Մելքոնյան-Իսակով-Արշակունյաց պողոտաները կապող շուրջ 2կմ ճանապարհը, որը այս տարի ասում եք՝ կսկսենք: Սուտ, ասել, խաբել եք: 24-25-ին կառուցելու ենք Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտային կապող 1.5կմ ճանապարհը և էստակադան: Էդ էստակադան ո՞ւր ա, ժողովուրդ...»:

«Դուք էիք, Տիգրան Ավինյան, որ ձեր քարոզարշավի առաջին օրը ասեցիք՝ մինչև 2025 թվականը մի հատ չվերանորոգված մանկապարտեզ չի լինի: Այսօր 7000 երեխա մանկապարտեզի հերթի մեջ ա: Ձեր անունը փոխելու ենք, դնենք «ասեք, չանողներ»»,- հավելել է Մանուկյանը:

Մեսրոպ Մանուկյանի ելույթը՝ Երևանի ավագանու նիստում