Իրանը մտադիր է հակամարտության նոր ուղղություններ բացել

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը պետք է պահպանի Հորմուզի նեղուցը փակելու իր կարողությունը՝ իր հակառակորդին ճնշելու համար։
Նա նաև հայտարարել է հակամարտության նոր ուղղություններ բացելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է օգտագործել եմենցի հութիներին և լիբանանյան «Հեզբոլլահ»-ին։
Առաջնորդը կոչ է արել պահպանել ներքին միասնությունը և խուսափել հասարակության ներսում վեճերից հակամարտության ընթացքում։
Խամենեին նաև հաստատել է իր կնոջ, քրոջ և երեխայի մահն ԱՄՆ-իսրայելական գործողության ժամանակ։
Վերջապես, նա հայտարարել է, որ Իրանը չի մտադրվում հրաժարվել մահացածների վրեժխնդրությունից, այդ թվում՝ նրանց, որոնց երկրի իշխանությունները անվանում են Մինաբի նահատակներ։
Մոջթաբա Խամենեիի վիրավորման մասին մարտի 7-ին հաղորդել է Իսրայելի «12-րդ ալիքը»՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա վիրավորվել է փետրվարի 28-ին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը հասցված ավիահարվածի ժամանակ։ Ավելի ուշ «Նյու Յորք Թայմսը» հաղորդեց, որ Խամենեին ոտքի վնասվածքներ է ստացել պատերազմի առաջին օրը և, հետևաբար, իր ընտրվելուց ի վեր հանրության առջև չի երևացել կամ որևէ հայտարարություն չի արել։

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
5710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
7507:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
12004:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
144Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
142Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
137Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
206Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
212Երեկ, 22:13