«Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»․ Արմեն Աշոտյան
![]() 80 Այսօր, 21:00 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում նշում է․ «Շվեդական հետազոտական ժողովրդավարությամբ զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկն արձանագրել է, որ ժողովրդավարության սանդղակում Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են և բռնատիրություն է սկսվել․․․ Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, արևմուտքի խելոք և վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ, ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակած զեկույցում։ Լիբերալ ժողովրդավարության ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային քննարկման ցուցանիշով, թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում ընդունվելուց առաջ, վատացել է շուրջ 20 հորիզոնականով․․․ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Կարաբաս-Բարաբաս դեմքով փորձի հոխորտալ ներսում, իսկ դուրսում փիսիկ խաղալ, մեկ է Հայաստանի իրական իրավիճակը թաքցնել հնարավոր չէ։ Այն մարդկանց համար, ովքեր նստում են այս խորհրդարանական շենքում։ Հայաստանը վաղուց ժողովրդավարություն չէ, Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե (տեսանյութ)
6521:30
«Չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
8821:18
«Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6721:00
«Զբաղված ենք ոչ թե ազգային ներուժը զարգացնելով, այլ ոչնչացնելով»․ Տարոն Սիմոնյան
10320:42
«Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով»․ Հայր Տիրան
11420:12
ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին հուշագիր են ստորագրել
9320:00
«Ընտրական պրոցեսի առանցքային հարցերից է այն, թե ինչ դիրքորոշում կա բանկային համակարգում»․ Հակոբ Բադալյան
13419:42
«Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ ստում էին»․ Արամ Վարդևանյան
9819:12
