«Առաջարկում ենք վերանայել նախակրթարանների տարիքային շեմը». Ժաննա Անդրեասյան

«Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածությունն էապես ազդում է երեխայի հետագա արդյունքների վրա դպրոցում: Այս տրամաբանության մեջ մենք առաջարկում ենք օրենքում կատարել փոփոխություն՝ տարիքային շեմը վերանայել»,- ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձաժողովի նիստում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ այն վայրերում, որտեղ դա բնակավայրի միակ նախադպրոցական հաստատությունն է, երեխաները կունենան ավելի վաղ ընդգրկվելու հնարավորություն: «Իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք ունենք մանկապարտեզների ծանրաբեռնվածություն, սա հնարավորություն կտա, որ երեխաներն ավելի վաղ փուլում կարողանան նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել: Տարիքային 2 շեմ է առաջարկվում. ստանդարտը՝ 4-ից 6 տարեկանների համար, իսկ այն բնակավայրերում, որտեղ դա միակ նախադպրոցական ծառայությունն է, հնարավոր է 3-ից 6 տարեկանների համար նախակրթարանների գործունեության ապահովում»,- նշել է նախարարը:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72704.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76003.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97830.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111926.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122324.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131123.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141620.10.2026, 22:48