Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ո՞վ է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ»

Ո՞վ է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ»
145
Այսօր, 09:06

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը«ԱրմԼուր»-ի հետ զրույցում երեկ մի սենսացիոն հայտարարություն է արել։
«Կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Իրեն խիստ զգուշացվել է․ կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը։ Թույլ չենք տալու սուտի հայրենասեր խաղան, սպառողներին խաբեն»,-ասել է նախարարը։

Հարցին, թե որ ընկերության մասին է խոսքը, նախարարը հրաժարվել է պատասխանել, փաստեր և անուններ ներկայացնել։
Այդուհանդերձ, մեր կառավարական աղբյուրներից պարզեցինք, որ նախարարի նկարագրած խարդախության հեղինակ ընկերությունը ՍիՓիԷս ընկերությունն է, որը դիզվառելիքի շուկայում հնաբնակներից է։

ՍիՓիԷս ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Տեղեկացնենք՝ «Սի փի էս էներջի գրուպ»-ը պատկանում է Աշոտ Սալազարյանին, որը իր բիզնեսը սկսել է 1994 թվականից։ Այս ընթացքում ընկերությունների անունները փոխվել են՝ «Քաղ Պետրոլ Սերվիս», «Սիթի Պետրոլ Գրուպ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քորփորեյշն», սակայն բրենդը նույնն է՝ CPS։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է»։