Կարճ տեսանյութերը հանգեցնում են թվային լոբոտոմիայի

Ուշադրության կենտրոնացման կորուստը և երկար տեքստերի վրա կենտրոնանալու անկարողությունը միշտ չէ, որ կապված են ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշի (ՈՒԴՀՀ) կամ վաղ ճանաչողական խանգարումների հետ։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հոգեբան Օլգա Կուրևան, դեպքերի մեծ մասում դա հետևանք է կամավոր թվային լոբոտոմիայի՝ սոցիալական ցանցերում կարճ տեսանյութերի կանոնավոր օգտագործման, ինչպես նաև նորությունների անընդհատ թերթման:
Նրա խոսքով՝ նման ձևաչափերը կախվածություն են ստեղծում արագ դոֆամինային խթաններից։ Օգտատերերը սովորում են կարճ, վառ տեսողական խթաններին, ինչը աստիճանաբար նվազեցնում է նրանց՝ ուշադրություն կենտրոնացնելու ունակությունը։ Արդյունքում, ուղեղը սկսում է աշխատել արագ արձագանքման ռեժիմով, ինչը բարդ վերլուծական աշխատանքը դարձնում է ավելի ու ավելի դժվար։
Նեյրոֆիզիոլոգիական տեսանկյունից սա կապված է նախաճակատային կեղևի՝ ուղեղի այն հատվածի գործունեության փոփոխությունների հետ, որը պատասխանատու է կայուն ուշադրության և բարդ համակարգային վերլուծության համար։ Սթրեսի բացակայության դեպքում համապատասխան նեյրոնային կապերը թուլանում են՝ տեղը զիջելով ավելի պարզ ռեակցիաներին։
Մասնագետը ընդգծում է, որ նման փոփոխությունները չեն կարող համարվել լիարժեք հիվանդություն։ «Ոչ մի նոոտրոպիկ կամ հակադեպրեսանտ չի կարող վերականգնել կորցրած ճանաչողական գործառույթները առանց խիստ թվային դետոքսիկացիայի և ֆիզիոլոգիական մեկուսացման ու անտանելի ձանձրույթի միջոցով բարդ տեղեկատվության մշակմանը հարկադիր վերադարձի»,- բացատրում է Կուրևան։

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
34624.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
125823.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
56622.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
66021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
61620.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
65720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
218219.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
68318.08.2026, 15:36