«Էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ունի որոշակի վտանգներ»․ ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծ տարածում է գտել երեխաների և դեռահասների շրջանում։ Դրանք հաճախ գովազդվում են որպես միջոց՝ էներգիան բարձրացնելու, ուշադրությունը կենտրոնացնելու և ֆիզիկական արդյունավետությունը մեծացնելու համար։ Սակայն բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց վտանգների մասին։
էներգետիկ ըմպելիքները գովազդվում են՝ որպես անվտանգ և նույնիսկ օգտակար, սակայն որոշ դեպքերում դրանց օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի խնդիրների՝ ներառյալ առիթմիայի, սրտամկանի ինֆարկտի, կարդիոմիոպաթիայի, ընդհուպ մինչև սրտի կանգ: Դրանց օգտագործման հետևանքով կարող են առաջանալ՝
- զարկերակային ճնշման բարձրացում,
- տագնապի զգացողություն, անհանգստություն,
- քնի խանգարում, անքնություն,
- ջրազրկում,
- ծայրահեղ դեպքերում՝ երիկամների սուր անբավարարություն,
- գլխացավեր,
- ձեռքերի դող,
- ստամոքսի ցավեր,
- ցնցումներ,
- ինսուլտ:
Բացի այդ, էներգետիկ ըմպելիքները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը նպաստում է ավելորդ քաշին, ատամների փչանալուն և նյութափոխանակության խնդիրների զարգացմանը։
Օրենքով սահմանված կարգով.
Արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն ավտոմատ ինքնասպասարկող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով:
Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «էներգետիկ ըմպելիք» նշումով»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99207.09.2026, 09:24