ԱՀԿ-ն գրանցել է Էբոլայով հիվանդացության ավելի քան 500 ենթադրվող դեպք և 130 մահ

23403
Երեքշաբթի, 19 մայիսի, 2026 թ., 18:13
Աֆրիկյան երկրներում Էբոլա տենդի բռնկումն արդեն հանգեցրել է հիվանդացության ավելի քան 500 հնարավոր դեպքի և, ենթադրաբար, հիվանդությամբ պայմանավորված 130 մահի: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով ներկայում հաստատվել է Էբոլայով հիվանդացության 32 դեպք՝ 30-ը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, երկուսը՝ Ուգանդայում։ Ընդ որում, երկու ուգանդացի վարակվածները երկիր են ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։
Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման կապակցությամբ արտակարգ դրություն էր հայտարարել առողջապահության ոլորտում։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
49116.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
76813.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
91311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
96509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
94809.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
113506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
118305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
272904.11.2026, 23:31