Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. «Ժողովուրդ»

ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. «Ժողովուրդ»
105
Այսօր, 09:06

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ՝ առավել «կառավարելի» ձևաչափով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փոխել է խոշոր պարգևավճարների տրամադրման մոտեցումը՝ դրանք բաժանելով ամսական վճարումների, որպեսզի տարեվերջի սկանդալն ու դժգոհության ալիքը էլի չբարձրանա, երբ հայտնի դարձավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստացել էին 3-ից մինչև 11 մլն դրամի հասնող պարգևատրումներ։

Խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670 հազար դրամի պարգևավճար՝ մարտ ամսվա համար։

ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ»:

Մանրամասները՝ թերթի համարում: