Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եկեղեցուց գլուխ չհանեցիք, այժմ թուղթուգիր եք խաղում». Արեգ Սավգուլյան

«Եկեղեցուց գլուխ չհանեցիք, այժմ թուղթուգիր եք խաղում». Արեգ Սավգուլյան
99
Այսօր, 02:06

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սևագի՞ր, թե՞ թուղթուգիր.
1. «Փութաջան և ժուժկալ» Սրբուհի Գալյան, ասում են՝ սահմանադրությո՞ւնն եք գրում-ջնջում։ Բա «Օվերտոնի պատուհանը» ինչո՞ւ եք բաց թողնում։ Թուրք-ադրբեջանական հարբուխներից, հյուսիսային ցրտաշունչ քամիներից և այլ վիրուսներից չե՞ք սարսափում, որ կարող են ներթափանցեկ Հայաստան, թե՞ միտումնավոր տեղեկատվական արտահոսքեր եք կազմակերպում, որ հանրությանը պատրաստեք նոր ցնցումների և վիլայեթացման քաղաքական համաճարակի։ Միգուցե շա՜տ լուրջ եմ վերաբերվում Ձեր իշխանական խունտայի հիբրիդային պատերազմին, բայց չեմ կարող չկարևորել այն ստվերային ուժերին, որոնք շահագրգիռ են ձեր ինկուբացիոն շրջանի բարեհաջող ընթացքի և նոր դեղնակտուց թավիշների վերարտադրման հարցում։
2. Սկզբից մտածեցի, թե ձեր կարմիրով ջնջված Սահմանադրության տեքստի սևագիրը թողել եք ինչ որ սրճարանում և պիցցայի կտորներ ճաշակելիս անզգուշաբար այն չիլի կծու սոուսով ցողել եք, ավելի շուտ ցփնել եք, աղավաղելով ներածությունը (անկախության հռչակագիրը) և մի շարք այլ հոդվածներ, օրինակ՝ վարչապետին անվստահություն (իմպիչմենտ) հայտնելու 113-րդ հոդվածը։ Ուզո՞ւմ եք, որ հավերժ իշխի, այդ դեպքում 115-րդ հոդվածը ինչո՞ւ չեք ցողահարել, որ կրկնակի ապահովագրեք ինքնահռչակ կրոնապետին։ Վարչապետին հանեք կառավարության կազմից և սահմանեք ցմահ ժամկետ, թող 5 տարին մեկ նոր խորհրդարան ձևավորվի, բայց դա իր վրա չազդի։
3. Այդ ձեր «օվերտոնշինան» կիրառեցիք սահմանահատման կնիքիների վրայից Արարատ լեռան լոգոտիպը հանելիս, կազմակերպեցիք միտումնավոր արտահոսք, որի ժամանակ հրահրվեց հայրենասիրական պաթետիկ պոռթկումներ շուրջ շաբաթ, իսկ երբ փաստացի ձեր որոշումն ուժի մեջ մտավ, համացանցում կատարյալ լռություն էր, որովհետև քաղաքացուն հոգեբանորեն նախապատրաստեցիք և ավելին՝ նա գտավ, որ իրենից կախված ամեն ինչ արել է և չընդվզեց, անգամ ինտերնետում փողոց չփակեց։ Հիմա նույն հնարքը բանեցնում եք Սահմանադրությունը գլխատելու հարցում, եկեղեցուց գլուխ չհանեցիք, այժմ թուղթուգիր եք խաղում, մոմ եք թափում, մետրոների «վագոնչիկներում» պատերազմ եք կանխագուշակում, բայց արցախցիների և երևանցիների հայացքի մեջ ձեր բարոյաքաղաքական վախճանն եք տեսնում, որովհետև ինքներդ նաֆսի տակ եք։
Այսուհետ Հայաստանում օրակարգ է թելադրում էությամբ ՀԱՅԸ։
Հ.Գ. Իշխանություն Լրատվականի ձեռքում հայտնվել էր Սահմանադրության սևագիր փաստաթուղթն՝ անցած շաբաթ ինչ որ մեկի միտումնավոր կամ պատահական փնթիության շնորհիվ»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան