Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ. «Հրապարակ»
![]() 110 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունների հրահանգով հերթական քրեական գրոհն է սկսվելու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեն «խոդ է տվել» տարիներ առաջ նախաձեռնված մի քրեական վարույթ՝ 2018-ի ընտրությունների մասին, որին ԲՀԿ-ն և «Ալյանս» կուսակցությունը մասնակցում էին «Ծառուկյան դաշինքով»։ Վարույթը վերաբերում է ընտրությունների ժամանակ պետական ֆինանսավորումը կուսակցությունների միջև համաչափ չբաշխելուն։ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ ասաց, որ նման տեղեկություն չունի։ «Ալյանսի» նախագահ, հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը հաստատեց տեղեկությունը․ «Իմ ինֆորմացիան հետևյալն է․ երեկ կամ նախորդ օրը կուսակցության գլխավոր քարտուղարի հետ կապվել է ՔԿ-ի Գայանե անունով քննիչ, որը հայտնել է, որ շուրջ 2 տարի առաջ կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից տրված դիմումի համաձայն՝ չեմ իմանում ինչ ճակատագրի արժանացած քրեական գործը վերսկսվել է, այն վերաբերում է պետական ֆինանսավորումը համաչափորեն չբաշխելուն»։ Ինքը՝ Ուրիխանյանը, չգիտի, թե ով է ստացել այդ գումարը, ով չի բաշխել, իրեն դա չի էլ հետաքրքրում, եթե կա քրեական տարր, ապա կա համապատասխան ընթացք»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը կտրուկ նվազում է»․ Իշխան Սաղաթելյան
110:12
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ դատավոր
1610:06
«ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանի դեմ գործողությանը»․ Թրամփ (տեսանյութ)
5610:03
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4410:00
«Ահա թե ինչ են ուզում անել ընդդիմադիրները ՀՀ-ում». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6609:48
«Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է այն անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում»․ Տիգրան Աբրահամյան
8709:42
Փաշինյանի հրահանգով արցախցիների են հավաքագրել. «Հրապարակ»
12409:18
Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ. «Հրապարակ»
10209:12
