Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg

Չնայած Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, փոքր թվով նավեր կարողացել են անցնել։ Bloomberg-ը պարզել է, որ Իրանն սկսել է վճար գանձել դրանցից մի քանիսից։ Սա խախտում է նավարկության ազատության սկզբունքը և ընդգծում է Թեհրանի վերահսկողությունն աշխարհի ամենակարևոր ծովային էներգետիկ միջանցքի նկատմամբ։
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար մեկ նավարկության համար, հավաստիացնում են հարցի հետ ծանոթ անձինք։ Նրանք ասում են, որ վճարը ձևակերպված չէ և գանձվում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Վճարման մեխանիզմը, այդ թվում՝ օգտագործվող արժույթը, անհայտ է, բայց որոշ նավեր արդեն կատարել են վճարումներ։ Այս վճարումները կատարվել են առանց հանրայնացման։
Անցյալ շաբաթ Իրանի խորհրդարանը սկսեց քննարկել Հորմուզի նեղուցն օգտագործելու համար այլ երկրներից պաշտոնական վճարներ սահմանելու առաջարկը։ Bloomberg-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Թեհրանը քննարկում է նման վճարը պատերազմից հետո կնքված համաձայնագրում ներառելու գաղափարը։ Սակայն, Պարսից ծոցի այլ պետությունների համար նման վճարները, այդ թվում՝ ոչ պաշտոնականները, անընդունելի են, քանի որ հարցեր են առաջացնում Իրանից նրանց կախվածության վերաբերյալ, ըստ նրանց դիրքորոշմանը ծանոթ անձանց։
Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը, ինչպես նաև ծառայում է որպես պարարտանյութերի, մետաղների և այլ ապրանքների տեղափոխման հիմնական զարկերակ։ Միևնույն ժամանակ, իրանական լցանավերը շարունակում են արտահանել իր նավթը։ «Մենք դա թույլ ենք տալիս՝ աշխարհի մնացած մասի մատակարարումն ապահովելու համար... Առայժմ մենք գոհ ենք դրանից», - մոտ մեկ շաբաթ առաջ ասել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Եվրոմիությունը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը
174Երեկ, 22:44
Crocus Group-ի սեփականատերը միլիարդանոց դատական հայց է ներկայացրել ապահովագրական ընկերության դեմ
120Երեկ, 19:18
Վաղարշյան փողոցում կրակոցների և ծեծկռտուքի գործով հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ
123Երեկ, 19:00
«ՔՊ-ի նեոբոլշևիզմը Հայաստանի տնտեսությանն աղետի է մատնելու»․ Ոսկան Սարգսյան
131Երեկ, 17:42
«Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը»․ Հրայր Կամենդատյան
279Երեկ, 01:06
«Wildberries պահեստի ապահովագրությունը չի ծածկում անօդաչու թռչող սարքերի հարձակումների ռիսկերը». Տատյանա Կիմ
54322.07.2026, 22:35
Maersk-ը լքում է ուկրաինական նավահանգիստը
82522.07.2026, 20:34
«Ընտրել են Փաշինյանին ու բերքը թափել»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
33022.07.2026, 17:18