Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Փաշինյանի հրահանգով արցախցիների են հավաքագրել. «Հրապարակ»

Փաշինյանի հրահանգով արցախցիների են հավաքագրել. «Հրապարակ»
141
Այսօր, 09:18

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը՝ մի խումբ արցախցիների մասնակցությամբ, «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ինքն ու իր նախարարները խոսում էին այն մասին, թե ինչպես են արցախցիների կյանքը դրախտի վերածել Հայաստանում: Համաժողովին մասնակցող մի արցախցի, որը հետո պարզվեց՝ Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, հոտնկայս շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։ Պարզվում է՝ միջոցառումից շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը գրություն է ուղարկել գերատեսչություններին և հորդորել հավաքագրել այն արցախցիներին, որոնք կհամաձայնեն մասնակցել այդ միջոցառմանը և կխոստանան իշխանությանը գովերգող տեքստեր ասել։ Ընտրություններից առաջ Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ է որոշել հոգեբանական տեռոր իրականացնել, նման միջոցառումներով ոչ միայն նրանց, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ցույց տալ, որ անգամ արցախցիներն են իրեն ընդունում»: