«Գերտերությունները մասնակիցը դարձան ցեղասպանության»․ Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ արեց Հայոց պատմությունից
![]() 109 Այսօր, 18:42 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեջբերումներ արեց Հայոց պատմության երրորդ հատորից, որը հրատարակվել է 2015–ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից։ «Գրքի հեղինակները հղում են անում Լեոյին և նշում. «Վավերագրերի և մտքերի համակցման կուռ տրամաբանության լեզվով նա՝ Լեոն, ներկայացնում է աշխարհի վերաբաժանման նոր գաղութների նվաճման համար գոտեմարտի բռնված տերությունների դիվանագիտական խարդավանքները հայկական հարցում։ Ժամանակի քննությանն են դիմացել պատմաբանի այն մտքերը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության գլխին մտրակը ճոճելու, նրա ներքին գործերին միջամտելու համար։ Խոսուն փաստերով նա բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով նույն այդ տերությունները 1890-ական և 1915-16 թվականներին արևմտահայությանը ոչ միայն չպաշտպանեցին թուրք բարբարոսներից, այլև իրենք անմիջական մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության»։ Հասկանո՞ւմ եք, սա գրված է։ Ընդհանրապես պատմաբանության հետ կապված շատ վեճեր կան, բայց ես ուզում եմ այս հատորյակի հեղինակներին, ով որևէ մասնակցություն է ունեցել, շնորհակալություն հայտնել, որովհետև, որովհետև փաստերը շարադրված են ճշգրիտ և թողնված է շատ կոնկրետ հնարավորություն հետևություններ անհելու»,- նշեց Փաշինյանը։ |

«Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9219:24
«Փախած էլիտաները պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես ՀՀ և ԼՂ ժողովրդին պատանդ պահածներ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10919:06
«2020 թվականին ՀԱՊԿ–ն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11418:54
«Գերտերությունները մասնակիցը դարձան ցեղասպանության»․ Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ արեց Հայոց պատմությունից (տեսանյութ)
9318:42
«Նախաձեռնությունը ներկայացվում է որպես Թրամփի կողմից արվող մանևրում»․ Արթուր Խաչիկյան
11717:24
«Ղարաբաղյան շարժումը պատերազմ է». Նիկոլ Փաշինյան
22717:06
«Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը բացում են էսկալացիայի ճանապարհը». Նիկոլ Փաշինյան
19716:54
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13716:30
