Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Փախած էլիտաները պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես ՀՀ և ԼՂ ժողովրդին պատանդ պահածներ»․ Նիկոլ Փաշինյան

«Փախած էլիտաները պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես ՀՀ և ԼՂ ժողովրդին պատանդ պահածներ»․ Նիկոլ Փաշինյան
141
Այսօր, 19:06

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը՝ ասաց. «Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք չպե՞տք է ասենք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում, այսինքն՝ մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ. դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ: Ինչի իրենք Ղարաբաղին լո՞ւրջ են վերաբերվել, ո՛չ, լուրջ չեն վերաբերվել․․․ Այդ նույն մարդիկ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակով են պահել, այդ նույն մարդիկ, ում հավաքական անունը ասում եմ «փախածներ», «փա-խած-ներ»: Հիշո՞ւմ եք մի անգամ այստեղ ամբիոնից ինչ-որ գեներալների մասին էին խոսում, ասեցի՝ վախկոտ-դավաճանները: Այո, վախկոտ դավաճանները և փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»:

«Վախկոտ դավաճանները և փախած էլիտաները պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես ՀՀ և ԼՂ ժողովրդին պատանդ պահածներ»․ Նիկոլ Փաշինյան