ՄՕԿ-ն արգելել է տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցումներին

Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է արգելել տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցումներին։ Այս մասին հայտարարվել է ՄՕԿ-ի պաշտոնական կայքում։
Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ միայն «կենսաբանական կանայք» այժմ իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին։ Բոլոր մարզիկները պարտավոր կլինեն անցնել SRY գենի թեստավորում։ Եթե ՄՕԿ-ը հիմքեր չգտնի կարծելու, որ բացասական արդյունքը կեղծ է, նրանք այլևս պարտավոր չեն թեստավորվել։
Կանոնն ուժի մեջ կմտնի 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից։ ՄՕԿ-ը նշել է, որ այն ուղղված է «մրցույթի արդարության, անվտանգության և ամբողջականության ապահովմանը»։ Որոշումը չի վերաբերում դրա ընդունումից առաջ անցկացված մրցումներին։ Այն նաև չի վերաբերում սիրողական և ժամանցային սպորտային ծրագրերին։
«Որպես նախկին մարզիկ, ես խորապես հավատում եմ բոլոր օլիմպիականների՝ արդար մրցելու իրավունքին։ Օլիմպիական խաղերում նույնիսկ ամենափոքր տարբերությունը կարող է որոշել արդյունքը։ Հետևաբար, բացարձակապես պարզ է, որ անարդար կլինի, որ կենսաբանական տղամարդիկ մրցեն կանանց կատեգորիայում», - նշել է ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրին։

Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
424Երեկ, 12:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
55022.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
56521.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
59721.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
74119.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
66618.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
273617.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
91715.11.2026, 21:12