Սարագոսայի փողոցների տակ հայտնաբերվել է երկհազարամյա կամուրջ-ջրատար

Իսպանիայի Սարագոսա քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ հնագետները հայտնաբերել են բացառիկ մի կառույց։ Խոսքը հռոմեական դարաշրջանի կամրջի մասին է, որը միաժամանակ ծառայել է նաև որպես ջրատար (ակվեդուկ)։ Այս գտածոն կարող է ամբողջությամբ փոխել պատմաբանների պատկերացումները հնագույն Կեսարավգուստա քաղաքի ջրամատակարարման համակարգի մասին։
Կառույցը հայտնաբերվել է շուրջ չորս մետր խորության վրա։ Այն կառուցված է հռոմեական հատուկ բետոնից (opus caementicium), որը հայտնի է իր բացառիկ ամրությամբ։ Հնագետների ենթադրությամբ՝ այս կամուրջը կատարել է երկակի գործառույթ. այն ապահովել է թե՛ տրանսպորտային հաղորդակցությունը քաղաքի հովտային հատվածում, թե՛ ջրի մատակարարումը Ուերվա գետից դեպի բնակավայր։
Սարագոսայի հնագիտական ծառայության ղեկավար Խոսե Խուան Դոմինգոյի խոսքով՝ այս հայտնագործությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ քաղաքի հիդրոտեխնիկական ցանցը և ճշգրտել հնագույն բնակավայրի սահմանները։ Կառույցը վերագրվում է մ.թ.ա. 1-ին դարի վերջին՝ Օկտավիանոս Օգոստոս կայսեր ժամանակաշրջանին։
Հետաքրքիր է, որ գիտնականները որոշել են չհեռացնել գտածոն իր վայրից։ Կառույցը մանրամասն փաստաթղթավորելուց հետո կոնսերվացվել և նորից ծածկվել է հողով, որպեսզի քաղաքի արդիականացման աշխատանքները շարունակվեն՝ առանց վնասելու պատմական ժառանգությունը։ Պեղումների վայրում հայտնաբերվել են նաև տարբեր դարաշրջանների կերամիկական իրեր և այլ գտածոներ, որոնք հանձնվել են լաբորատոր հետազոտության։


Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
6100:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
187Երեկ, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
90121.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
323620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
213220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
240318.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
240617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
360917.10.2026, 00:30