Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր

Հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Սևաստոպոլի պետական համալսարանի Բյուզանդիայի և Սևծովյան տարածաշրջանի պատմության ու հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Բոչարովը։
«Մենք ուսումնասիրում ենք Ղրիմի բյուզանդական գլխավոր կենտրոնի՝ Խերսոնեսի բնակելի թաղամասը՝ պաշտպանական կառույցների ներսում։ Հայտնաբերվել են մ.թ. XI–XIII դարերի բնակելի թաղամասեր՝ հստակ փողոցային ցանցով։ Արդեն հասել ենք շինություններից մեկին։ Գտածոները չափազանց հետաքրքիր են․ դրանց թվում կա տուփի վրա ամրացվող ոսկրե զարդապատ մաս։ Հայտնաբերվել են նաև բյուզանդական մետաղադրամներ, ապակե տարբեր անոթներ, զարդեր, այդ թվում՝ մետաղական, ինչպես նաև գոտու ճարմանդի վրա ամրացվող դեկորատիվ մաս։ Գտածոները շատ արժեքավոր տեղեկություններ են տալիս։ Հայտնաբերվել է նաև բյուզանդական բարձրորակ ջնարակապատ խեցեղեն», — ասել է գիտնականը։
Բոչարովի խոսքով՝ հնագիտական արշավախումբն ուսումնասիրում է մոտ 30×30 մետր տարածք։ Այժմ պեղումներն ընդգրկել են այդ հատվածի մեկ երրորդը, իսկ առաջիկա մոտ հինգ տարիների ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել ամբողջ տարածքը։
«XI–XIII դարերի շերտերից հետո կուսումնասիրենք VII–X դարերի շերտերը, ապա, հնարավոր է, նաև ավելի հին շերտեր։ Մեր ինստիտուտի հիմնական խնդիրներից մեկը բյուզանդական հնագիտության զարգացումն է։ 


Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
6100:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
187Երեկ, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
90121.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
323620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
213220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
240318.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
240617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
360917.10.2026, 00:30