«Օվերչուկը ազդարարեց Փաշինյանի քաղաքականության դատավճիռը». Սուրեն Սուրենյանց
![]() 125 Երեկ, 23:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Օվերչուկը ազդարարեց Փաշինյանի քաղաքականության դատավճիռը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հարցազրույցը հստակ գնահատական է՝ ուղղված Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությանը։ Օվերչուկը հրապարակայնորեն ձևակերպում է այն, ինչ սովորաբար մնում է դիվանագիտական փակ բանակցությունների տիրույթում․ Հայաստանի հետ պայմանավորվածությունները չեն համապատասխանում Երևանի իրական գործողություններին։ Այլ կերպ ասած՝ խոսքը վստահության բացահայտ ճգնաժամի մասին է։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե երկաթուղու կառավարման և ենթակառուցվածքների հարցերը քննարկել է Ռուսաստանի ղեկավարության հետ՝ փորձելով ցույց տալ, թե առկա է համաձայնեցված քաղաքականություն։ Սակայն ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի արձագանքը փաստում է հակառակը․ Մոսկվայում Հայաստանի գործողությունները ընկալվում են որպես փոփոխվող, ոչ հետևողական և հաճախ հակասական։ Սա քաղաքական վարքագծի բնութագիր է։ Հայաստանի իշխանության քաղաքականությունը իսկապես անհետևողական է եղել վերջին տարիներին՝ հատկապես 2020-ից հետո։ Մի կողմից՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մնալու հայտարարություններ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ակտիվ մերձեցում, ռուսական կոնցեսիաների վերանայում, ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլեր։ Սա ստեղծում է «բազմավեկտոր» քաղաքականության տպավորություն, բայց առանց հստակ ռազմավարական ուղղության և առանց գործընկերներին բացահայտ «գինը» վճարելու պատրաստակամության։ Այսպիսի մոտեցումը կարող է կարճաժամկետ արդյունքներ տալ՝ տարբեր ուժային կենտրոնների միջև մանևրելու միջոցով։ Սակայն երկարաժամկետ կտրվածքով այն բերում է մեկ անխուսափելի հետևանքի՝ վստահության կորստի։ Միջազգային հարաբերություններում վստահությունը պետության կարևորագույն ռեսուրսներից է։ Այն չի վերականգնվում արագ և չի փոխարինվում այլ գործիքներով։ Իսկ Հայաստանի նման անվտանգային բարդ միջավայրում գտնվող երկրի համար վստահելի գործընկեր լինելու համբավը կենսական նշանակություն ունի։ Օվերչուկի հայտարարության ենթատեքստը ևս խոսուն է։ Ռուսաստանը հստակ ազդարարում է, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում իր ներգրավվածությունը դիտարկում է որպես երկարաժամկետ և համակարգային գործոն։ Իսկ Հայաստանի կողմից դիրքորոշումների փոփոխականությունը ընկալվում է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ռիսկ։ Սա առաջացնում է առանցքային հարց․ արդյո՞ք Հայաստանը ունի հստակ ձևակերպված արտաքին քաղաքական ռազմավարություն, թե՞ շարժվում է տարբեր ուղղություններով՝ առանց միասնական տրամաբանության։ Եթե նման հրապարակային գնահատականներ հնչում են արդեն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ու հրապարակավ, նշանակում է՝ կա խորքային անվստահություն Հայաստանի իշխանության հանդեպ: Եվ հենց այստեղ է հիմնական վտանգը։ Երբ պետությունը կորցնում է վստահությունը մի կենտրոնում, բայց չի ամրապնդում այն մյուսներում, հայտնվում է ռազմաքաղաքական վակուումում։ Եվ այդ դատավճռի գինը կարող է վճարել պետությունը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ 48-ժամյա հրադադարի վերաբերյալ». #Fars
3900:28
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի ընտրական ցուցակը
7800:02
«Ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային հարված կհասցվի ԱՄՆ-ին»․ Վարդան Ոսկանյան
88Երեկ, 23:54
«Օվերչուկը ազդարարեց Փաշինյանի քաղաքականության դատավճիռը». Սուրեն Սուրենյանց
101Երեկ, 23:36
«Երբ ՀՀ վարչապետը խոսում է Իվանիշվիլիի բառերով, հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է նա սպասարկում»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
61Երեկ, 23:24
«Այս հեռախոսազրույցին հարկ է նայել նաև Պուտին-Փաշինյան հանդիպման պրիզմայով». Հակոբ Բադալյան
143Երեկ, 21:54
«Եվս մի փոքր ժամանակ, և մենք կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը»․ Թրամփ
139Երեկ, 21:36
«Դավիթի վիճակը վատ է, ունի լուրջ առողջական խնդիրներ»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
127Երեկ, 20:24
