Արթիկի ծննդատանը նորածին է մահացել․ ծնողները մեղադրում են բժշկին

Այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։
«Շամշյան․քոմ»-ի թղթակցի հետ զրույցում Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել, բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի եղել։
«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգ Կարինե Չոփիկյանը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։
Ծնողները արդեն դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ Նրանք պնդում են, որ իրենց երեխայի մահը հնարավոր էր կանխել, և մեղադրում են բժշկին՝ անփութության մեջ։

5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
9910:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
16809:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
8309:36
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
190Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
383Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
467Երեկ, 10:23
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին
293Երեկ, 09:54
Կրակոցներ՝ Լոռու մարզում. կա վիրավոր
206Երեկ, 00:06