Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի դեպքում ՀՀ-ն գնալու է կտրուկ հակառուսական քայլերի»․ Հայկ Այվազյան

«Ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի դեպքում ՀՀ-ն գնալու է կտրուկ հակառուսական քայլերի»․ Հայկ Այվազյան
137
Այսօր, 19:48

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը երևի հույս ուներ, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային մասը այնքան լավ կանցնի, որ նա դա կկարողանա օգտագործել նախընտրական պայքարում։ ՌԴ Նախագահն այդ հնարավորությունը իրեն չտվեց։
Վլադիմիր Պուտինի, իսկ հետո նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի կոշտ հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Վաշինգթոնում և Բրյուսելում կա որոշում՝ ընտրություններում ՔՊ հաղթանակի դեպքում Հայաատանը գնալու է կտրուկ հակառուսական քայլերի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման տեմպերը մեծանալու են։
Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային և պետական շահերը լավագույն ձևով կարող են ապահովված լինել միայն խորը և ամուր հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների դեպքում։
Քանի որ շուտով սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ապա ծանոթանալով ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական միավորների ծրագրերին և մոտեցումներին, ինձ համար որոշում կայացրեցի, որ առաջիկա ընտրություններում սատարելու եմ Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Սա իմ անձնական որոշումն է։
Նաև ուզում եմ շեշտել, որ ընտրական ցուցակ մտնելու և պատգամավոր դառնալու հավակնություն ու նպատակ չունեմ»:

Աղբյուրը`   Հայկ Այվազյան