Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլը «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից ձեռք է քաշել»․ Աղասի Ենոքյան

«Նիկոլը «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից ձեռք է քաշել»․ Աղասի Ենոքյան
116
Այսօր, 02:06

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը Մոսկվա էր գնացել կոնկրետ գործով՝ TRIPP-ի օգտատերերը ուզում են նախագիծը առաջ մղելու գործում երկաթգծին տիրություն անել, իսկ այն ռուսական կոնցեսիա է, ու վաճառքի համար Նիկոլը դիմեց Պուտինին։ Բայց նախընտրական խառը ընթացքում նա ընկավ Պուտինի ծանր հարվածների տակ, որն այս շրջանում իրեն ընդհանրապես պետք չէր։
Խոսքուզրույցը գնաց ավելի լայն շրջանակում․ TRIPP-ն ընդհանրապես, ՀԱՊԿ, Արցախ, ընտրություններ, ժողովրդավարություն, անգամ՝ ինտերնետ։ Պուտինը ցանկություն հայտնեց, որ Հայաստանի պրոռուսական ուժերը հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին, թերեւս, առաջին հերթին նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին։ Կարծում եմ, Քոչարյանի դեպքում Նիկոլը հաստատ կկատարի Պուտինի ցանկությունը, մանավանդ, որ այն բխում է նաեւ իր շահերից։ Սամվել Կարապետյանի հարցով ավելի ուշ նա բացատրեց, որ Պուտինը լավ ծանոթ չէ հայկական օրենսդրությանը, ակնարկելով, որ նրա կուսակցության մասնակցության հարցը կարող է խնդրահարույց լինել։
Պուտինը ասաց, որ ինստիտուցիոնալապես անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում։ Նիկոլը համաձայնվեց, բայցեւ հայտարարեց, որ առայժմ իրեն հաջողվում այս երկուսի միջեւ լարախաղացությունը։
Նիկոլն իր հերթին անցավ հզոր հակահարձակման։ Նա նշեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում ինքը ճանաչել է նրանից հետո, երբ Ռուսաստանն է ճանաչել, կոպիտ ասած՝ պրոբլեմը գցեց Պուտինի գրպանը, թեեւ մինչ այդ այն փորձում էր բարդել Հայաստանի ընդդիմության վրա։ Իհարկե, չբացատրվեց, թե Ռուսաստանի, Անգլիայի, կամ Նոր Զելանդիայի կողմից ճանաչումը ինչ կապ ուներ իր դավաճանության հետ։
Նաեւ Նիկոլը բավական կոպիտ հայտարարեց, որ Հայաստանում ինտերնետը բոլորի համար ազատ է, ինչ իրականում ապտակ էր Պուտինին՝ այն ֆոնին, երբ ռուսները ալեկոծված են ինտերնետի սահմանափակումներից։ Իհարկե, Նիկոլը խաբեց, նա չասաց, որ Հայաստանում ինտերնետ ոլորտում ելույթների կամ քոմենթների համար մարդիկ պատժվում ու ձերբակալվում են։
Նույնպես, Նիկոլը խաբեց Պուտինին, ասելով, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Կրկին ի նկատի ունենալով քաղաքական ճնշումները Ռուսաստանում։
Ի դեպ, Պուտինն էլ թեթեւ ձեռք առավ Նիկոլին, ասելով, որ իրենք պատրաստ են պայքարել Հայաստանի ընտրությունների վրա ազդող հիբրիդային սպառնալիքների դեմ։ Մինչդեռ, հայտնի է, որ Նիկոլենք «հիբրիդային սպառնալիք» ասելով ու Եվրոպայից տղա կանչելով՝ հենց Մոսկվային նկատի ունեին։
Սա միայն հանդիպման բաց մասն էր, իսկ փակ մասում թերեւս, ավելի լուրջ են եղել ճնշումները Նիկոլի վրա։ Ամեն դեպքում ռուս պաշտոնյա Օվերչուկը, ով ներկայացնում է Մոսկվան ԵԱՏՄ-ում, հայտարարեց, որ թույլ չեն տա երկաթուղին վաճառել, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի թշնամի դաշինքին, որ Հայաստանում ճնշումներ են ռուսական բիզնեսների վրա, ուրեմն իրենք էլ հայկական բիզնեսներին կճնշեն Ռուսաստանում։
Դրան հետեւեց Ռոստեխնադզորի հայտարարությունը, թե՝ Ռուսաստան ուղարկվող գյուղատնտեսական ապրանքները Հայաստանում չեն արտադրված, թե անհրաժեշտ որակական ցուցանիշները չեն պահպանվում, եւ այլն։
Նիկոլը շատ դյուրագրգիռ վերադարձավ։ Կրկին կատաղի հարձակվեց իրեն չսիրողների ու լրագրողների վրա։ Նիկոլի արածացրած մեդիան շարունակում է Արցախի, եկեղեցու եւ ընդդիմության հանդեպ թշնամանքի տարածումը։ Նիկոլը էլ մարդամեջ դուրս չի գալիս, գնում է իր սիրած անշառ գործին՝ դպրոց-մանկապարտեզների ծորակ-զուգարաններն է ստուգում։
Այս պահին կարելի ենթադրել, որ Նիկոլը ձեռք է քաշել «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից։ Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա»։

Աղբյուրը`   Աղասի Ենոքյան