«Ավտոբուսի վարորդները պետք է գիտակցեն, որ Ավինյանի պահանջն ապօրինի է»․ Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերազանցելով իր լիազորությունները՝ անցել է սպառնալիքների և շանտաժի լեզվի։
Վերջինս հրահանգ է իջեցրել ավտոբուսների վարորդներին, որպեսզի ստիպեն տրանսպորտի ուղեվարձը չվճարող քաղաքացիներին կատարել վճարում, այլապես՝ կզրկվեն արտաժամվա վճարումից։
Ավինյանն իր այս որոշումը «հիմնավորել է» այն հանգամանքով, որ իրենք չեն կարող վճարել արտաժամյա աշխատանքի դիմաց, եթե վարորդները հավաքագրման պրոցեսին չեն աջակցում։
Տրանսպորտի ուղեվարձի սակագինը թանկացրած քաղաքապետը հավանաբար լավ չի հասկանում, որ վարորդի գործառույթը սահմանափակվում է տրանսպորտային միջոցը վարելով, ինչն էլ սահմանված է աշխատանքային պայմանագրում։
Վարորդները պետք է գիտակցեն, որ պահանջն ապօրինի է։ Որևէ մեկը չի կարող ստիպել, որ առանց այդ էլ խցանումներով լի մայրաքաղաքում և այսպիսի լարված երթևեկության մեջ վարորդը կատարի նաև տեսուչի գործառույթ։
Քաղաքացիներից ստանում եմ ահազանգեր, որ այս իրավիճակը հանգեցնում է ամենօրյա վեճերի և փոխադարձ վիրավորանքների՝ խաթարելով հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Դադարե՛ք իրար դեմ հանել մեր հայրենակիցներին, պառակտել հանրությանը։ Կրկնում եմ՝ նման հրահանգը ապօրինի է։ Պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում կանգնելու վարորդների և մեր քաղաքացիների կողքին»։

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
4001:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
5000:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5400:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
56Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
96Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
53Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
65Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
73Երեկ, 22:00