Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք. «Հրապարակ»
![]() 146 Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 09:12 «Հրապաարակ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին: Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։ Հիշեցնենք, որ ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից հավատարմագրային կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ Երեւանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց, ապա ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին: Ծննդատան վերահսկողությունը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: Ի դեպ, քաղաքապետարանից դեռ 2 տարի առաջ վստահեցնում էին, որ ծննդատունը ժամանակավոր է փակվել, եւ այն անպայման վերաբացվելու է։
|

«Ուշադրություն դարձրեք՝ որտեղ է ավարտվում ցեխը ու սկսվում ասֆալտը». Արթուր Ղազարյան (լուսանկար)
18803:12
Անտարկտիդայում պատահաբար նոր կղզի է հայտնաբերվել
37300:16
Թրամփը հայտարարել է «ԱԹՍ-ներ հալեցնող» ամերիկյան նոր զենքի մասին
241Երեկ, 23:42
Բարձրագույն լիգայում առաջին անգամ տղամարդկանց ֆուտբոլային ակումբը կին է գլխավորել
328Երեկ, 23:17
«Բանալին՝ համախմբվել մեր լեզվի, մեր գրի և մեր եկեղեցու շուրջ». Ժիրայր Դադասյան (տեսանյութ)
178Երեկ, 22:36
Ուգանդայի պաշտպանության նախարարը Թուրքիայից պահանջել է մեկ միլիարդ դոլար և այդ երկրի ամենագեղեցիկ կնոջը (լուսանկար)
465Երեկ, 22:02
«Բոլորը փորձում են հասկանալի լինել՝ զիջելով բովանդակությունը». Վլադիմիր Մարտիրոսյան
190Երեկ, 21:42
#Reuters-ը մանրամասներ է հաղորդում Իսլամաբադում կայացած բանակցություններից
316Երեկ, 21:11
