Պարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «
Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների, ոստիկանության պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել:
Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։
Մեզ ասացին, որ պարեկներն ուղղակի զօրուգիշեր հերթապահում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հարեւանությամբ, նկարահանում, արձանագրում, տուգանում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսների եւ սպրինտերների վարորդներին։ Ավելի վաղ գրել էինք նաեւ, որ իշխանությունը Կարապետյանի գրասենյակների դիմաց ծպտված «ռազվեդչիկներ» էլ է կարգել, որ ելումուտ անող մարդկանց ֆիքսեն, գտնեն, փորձեն դուրս գալ նրանց հարազատների ու ընտանիքների վրա՝ վախեցնեն ու բացատրական աշխատանքներ տանեն նրանց հետ»:

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37