«Վախենո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանից․ դուխով եղբայր, իրենից վախենալ պետք չի»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 342 Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 15:12 «Չնայած նրան, որ դուք մեզ սպառնում եք՝ դուք հսկայական թիկնազորով եք շրջում, որի որոշ անդամներ, օրինակ, եկեղեցում 18 տարեկան երեխայի ծնոտ են ջարդում։ Այդքանով հանդերձ՝ մենք ձեզանից չենք վախենում, փոխարենը դուք ուզում եք, որ մենք վախենանք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից։ Ուզում եմ հասկանալ, Ռոբերտ Քոչարյանի ինչի՞ց պիտի մենք վախենանք։ Դուք անձամբ վախենո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանից։ Ես՝ որպես իր հետ շփված մարդ, անկեղծ կարող եմ ասել՝ հեչ վախենալու չի։ Ձեր ոճով ասեմ՝ դուխով եղբայր, իրենից վախենալ պետք չի, բայց խնդրում եմ՝ իրենով մեզ էլ մի վախեցրեք։ Իրենք ինչո՞վ են վախենալու»,- ճեպազրույցի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է լրագրողը։ «Ընդհանրապես որևէ մեկին, ժողովրդին առավել ևս՝ վախեցնելն անհեթեթություն է, որովհետև, եթե որևէ մեկից պետք է վախենալ՝ որպես ահարկու ուժի, դա ժողովուրդն է, ուրիշ որևէ մեկից վախենալու անհրաժեշտություն չկա։ Հայաստանում ժողովուրդն իշխանության բարձրագույն կրողն է և աղբյուրը, և կարող է կայացնել ցանկացած որոշում։ Հետևաբար, վախեցնել ժողովրդին, դա կներեք, ոչ ճիշտ ձևակերպում է։ Ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է, և ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցկացնել, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Ինչ վերաբերում է իմ վախենալուն՝ անիմաստ խոսակցություն է»,- պատասխանել է վարչապետը։ |

«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
7819:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
20219:21
Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ
9518:53
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)
14318:03
«Ընտրություններին ձայն փոշիացնելու 6 քայլ»․ Վարազդատ Հարությունյան
16917:12
«Կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
11117:00
«ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին»․ Տիգրան Աբրահամյան
12116:30
«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան (տեսանյութ)
18816:12
