«Ինչ երգով է ձևավորել իր տեսանյութը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը»․ Հայկ Մարտիրոսյան
177
Այսօր, 17:24
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՍԵՆՍԱՑԻՈՆ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան օգտահաշվում մի տեսանյութ է տեղադրել, որ նկարել է Ֆլորիդայում նախագահ Թրամփի Մար-ա-Լագո անձնական նստավայրից: ՀՀ դեսպանը նախ ուշադրություն է հրավիրում ռուսական ցար Պետրոս 1-ինի դիմանկարին, որ կախված է նախագահի տանը: Ամենահետաքրքիրը սակայն այն է, թե ինչ երգով է ձևավորել իր հեռախոսային տեսանյութը ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Դեսպանն այն ձևավորել է երգիչ Թիմոթի Ուիլլիամսի “The Mar-A-Lago Shuffle” 2025-ին թողարկված երգով, որը պարունակում է ծայրահեղ ծաղր և վիրավորանքների շարան՝ ուղղված նախագահ Դոնալդ Թրամփին: Վստահաբար իմ այս հրապարակումից հետո դեսպանը, կամ ԱԳՆ-ն կամ էլի մեկը կասի թե թյուրիմացություն է եղել, չեն իմացել և այլն: Կամ էլ ավելի շուտ նյութը կփակեն ու հայավարի կկարծեն թե ոչ ոք ոչինչ չնկատեց: Բայց եթե նման բան իրեն հանգիստ կարող է թույլ տալ որևէ ամերիկացի կամ օտարերկրյա քաղաքացի, ապա որևէ պետության դեսպան Վաշինգտոնում՝ այդ պետության համար ամենակարևոր մայրաքաղաքում, նման բան անելու իրավունք ուղղակի չունի: Եթե դեսպանի անգլերենը զրոյական է, խելքը զրոյական է, կամ էլ եթե դեսպանը ոչնչից ոիինչ չի հասկանում, միևնույն է՝ ու հատկապես այդ պարագայում իրավունք չունի առանց տասն անգամ ստուգելու և ամեն դետալ հասկանալու՝ որևէ հրապարակում անել: Աբել՝ գուցե միայն այն պատճառով, որ յություբում կամ ֆեյսբուքում Ար ա Լագո անվամբ երգ է ականջին դիպչել: Մանավանդ՝ գործող նախագահի անձին վերաբերող, նրա տանից և հատկապես նրա կեցավայրին վերաբերող: Եթե ես նկատել եմ այն լրջագույն խնդիրը, որ կա ՀՀ դեսպանի այս տեսանյութում, ապա ԱՄՆ վարչակազմում այն արդեն իսկ հրապարակման պահից են նկատել: Եվ վստահ եմ, որ ապշած են. կամ մարդկային հիմարությունից, կա՛մ պրոֆեսիոնալիզմի ծայրահեղ բացակայության աստիճանից, կա՛մ էլ ուղղակի երկու երկրների հարաբերությունները վտանգելու գիտակցված կամ չգիտակցված քայլից: Սա միջազգային սկանդալի թեմա է: Եվ հայտնի է թե այս նախագահն ինչպես է արձագանքում նման պարագայում: Դեսպանը ճիշտ կանի ոչ թե սուս ու փուս սթորին կասեցնի և հեռացնի, այլ հրապարակմամբ բացատրի իր հիմարագույն և անթույլատրելի քայլի պատճառները: Հայակական տարբերակով ծածկադմփոցը Վաշինգտոնում նրա հանդեպ բարեհաճ վերաբերմունքի շարունակումը միևնույն է՝ չի ապահովելու: Բայց հայ պաշտոնյաներից ոչ մի բանական բան սպասել չի կարելի: Չկա բանականություն: Կան բնազդներ, որոնցից շագերն անգամ չեն էլ աշխատում՝ ինչպես հենց այս պարագայում»: